Աֆրիկայի հարավում`Սվազիլենդում, ժայռերից մեկի վրա հսկայական հետք է հայտնաբերվել` 120 սմ երկարությամբ, որը նման է մարդու ոտնահետքի:  Գիտնականները վստահ են, թե դա ապացուցում է, որ Երկրի վրա հսկաներ են ապրել: Ընդ որում,  ոտնահետքի վաղեմությունից դատելով, հսկաներն ապրել են 200 միլիոն տարի առաջ: 

Մայքլ Թելինգերը ուսումնասիրության  ղեկավարն է եւ կարծում է, որ գտածոն կարող է լուրջ փաստարկ լինել հսկաների գոյության փաստն ապացուցելու օգտին:

Ըստ թերահավատների` այդ հետքը հսկան չէր կարող թողնել, քանի այն գտնվում է   ժայռի ուղղահայաց հատվածում, ոտքն այդպես դնել   ֆիզիկապես անհնար է: Սակայն հետագայոմ պարզվել էր, որ հետքը 200 միլիոն տարեկան է, այդ ժամանակահատվածում տարածաշրջանում բազմաթիվ երկրաշարժեր էին տեղի ունեցել, ինչի հետեւանքով  նախկինում հորիզոնական  տարածքը ուղղահայաց դիրքում էր հայտնվել:

Հավանական է նաեւ, որ հսկայական հետքը նախապատմական արվեստի նմուշ է: Այսպես, ամերիկյան չերոկի հնդկացիների բնակավայրերում քարեր էին հայտնաբերվել, որոնց վրա հնագույն մարդիկ փորագրել էին տարբեր կենդանիների, թռչունների եւ մարդու հետքեր: Ճիշտ է, այդ բոլորը համապատասխանում էին թաթերի եւ կրունկների իրական չափերին:

Ըստ գիտնականների` հնագույն ժամանակներում Երկրում հսկա մարդիկ են ապրել: Այդ մասին են պատմում հայտնաբերված հնագույն աղբյուրները, ըստ որոնց, առաջին ռասան երկրում գոյություն է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ:   Այդ ժամանակ մոլորակում ապրել են 50 մ հասակով  ասուրները: