Ավարտվող տարվա արդյունքներն ամփոփելով՝ Reuters-ը հիշում է ամենաաղմկալի մահացության դեպքերը, որոնք ցնցել են ամբողջ աշխարհը:
Ուգո Չավեսի հազարավոր կողմնակիցներ իրենց կուռքին հրաժեշտ են տվել մարտի 7-ին: Մարտի քսաներեքին ինքնասպան է եղել Բորիս Բերեզովսկին, սակայն շատերը դեռեւս չեն հավատում այդ վարկածին:
Այս տարի կյանքից հեռացավ նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը:
Մայիսի 20-ին 74 տարեկան հասակում մահացել է Ռեյ Մանզարեկը՝ Doors խմբի անդամներից մեկը:
Երաժշտական աշխարհի եւս մեկ կորուստ՝ հոկտեմբերին մահացավ բրիտանացի երաժիշտ Լու Ռիդը՝ Velvet Underground-ի հիմնադիրը:
Կյանքից հեռացել է նաեւ Ֆորսաժ ֆիլմի աստղ Փոլ Ուոքերը՝ սթրիթ-ռեյսինգի աստղը:
Դեկտեմբերի հինգին աշխարհը հրաժեշտ տվեց նաեւ ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելային:
Դեկտեմբերին Լոնդոնում մահացել է նաեւ դերասան Փիթեր Օ՛Թուլը:
Ռուսաստանում այս տարվա կորուստներից էր Միխայիլ Կալաշնիկովի մահը, հաղորդում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով Reuters-ը:











