«Պայքարը կյանք է, լռությունը՝ մահ», «Ձեռք ձեռքի Հայաստանի համար», «Նոր խորհրդարան՝ նոր իշխանություն» գրառումներով պաստառներով «Նախախորհրդարանի» անդամներն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ազատության հրապարակից մեկնարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» վերաբերյալ հերթական իրազեկման երթը: (ֆոտոռեպորտաժ)

«Երթերը խորհրդանշական են, մենք արթնացնում ենք մարդկանց: Մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսներին այս փուչիկը պայթելու է: Մենք ընդամենը ուզում ենք ժողովրդին ասել, որ Երեւանում ամեն ինչ բարդ է, բայց մենք ոչ ոքի չենք կարող ապավինել, ինչ անենք, պետք է անենք մենք՝ բոլորս»,- NEWS.am-ին ասաց «Նախախորհրդարանի» անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Երթի ավելի քան 30 մասնակիցները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ Ռուբեն Հախվերդյանի «Երնեկ թե այս նոր տարին» երգի ուղեկցությամբ:

Նշենք, որ հաջորդ իրազեկման երթը տեղի կունենա հունվարի 11-ին: