Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում գործող «Պոնչիկ-մոնչիկ» մանկական սրճարանը երրորդ տարին է Գյումրիի քաղաքապետարանի կողմից ճանաչվում է ամանորյա լավագույն զարդարված տարածքը եւ արժանանում է պարգեւատրման, հաղորդում է «Շիրակ Կենտրոնը»: 

Այս տարի, սրճարանի տնօրինությունը որոշել է քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարը կրկնապատկել եւ բաժանել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված, տնակներում ապրող եւ մանկահասակ երեխաներ խնամող երկու ընտանիքների: «Պոնչիկ-մոնչիկի» նախաձեռնությանը միացել է նաեւ «Շիրակ կենտրոնը» եւ Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միության կողմից տրամադրված հագուստ եւ խաղալիքներ նվիրել ընտրված ընտանիքների երեխաներին:

Ներկայացնում ենք տնակային ավաններում բնակվող ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին տեսանյութը` առանց մեկնաբանության: