ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային 20 մլրդ եվրոյի ֆինանսական աջկցություն տրամադրել՝ բարեփոխումներ իրականացնելու, երբ Կիեւում նոր կառավարություն ձեւավորվի: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ԱԳ կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը:
Նա նաեւ նշել է, որ ֆինանսական աջակցությունը պետք է տրամադրել անմիջապես՝ դեֆելտը կանխելու, հաղորդում է « TCH.ua »-ն:
Բրոկը նշել է, որ ուկրաինացիները չպետք է վախենան, որ երկիրը դեֆոլտի հարցում միայնակ կմնա: Ըստ նրա՝ ԵՄ օգնությունը կուղղվի «տնտեսական ապագայի համար լավագույն պայմանների ստեղծմանը, որպեսզի երկիրը նախապատրաստվի Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հայտարարել էին, որ պատրաստ են Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրել:
Լոնդոնը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կիեւին
ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային միջազգային ֆինանսական օգնություն ստանալ




























