Մասնագետները, որոնք հետաքննում են մալազիական Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 օդանավի անհետացումը, չեն բացռում այն առեւանգելու տարբերակը: Մալայզիայի իշխանությունները ճշտել են, որ Հարավ-Չինական ծովում ավելի վաղ հայտնաբերված բեկորները անհետացած օդանավինը չեն: Փրկարարական-որոնողական գործողությունը շարունակվում է՝ ութ երկրների ծովային ու օդային ուժերի մասնակցությամբ:
«Չնայած դեռեւս ոչ մի արդյունք չկա, սակայն մենք շարունակում ենք որոնումները: Փրկարարների ջանքերը համակարգում է Մալազիայի քաղավիացիայի դեպարտամենտը»,-ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ չինական China Southern Airlines-ի հետ համատեղ Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող օդանավը 227 ուղեւորով ու անձնակազմի 12 անդամների հետ, անհետացել է ռադարների էկրանների տեղի ժամանակով 02:40-ին:
Malaysia Airlines-ն ավելի վաղ հաստատել է, որ անհետացած ինքնաթիռում 154 ուղեւոր ՉԺՀ-ից էր եւ Թայվանից, 38-ը Մալազիայից էին, 7-ն՝ Ինդոնեզիայից, վեց ավստրալիացի, հինգ հնդիկ, չորս ֆրանսիացի, ԱՄՆ-ի երեք քաղաքացի, երկուական նորզելանդացի, ուկրաինացի եւ կանադացի, մեկական բնակիչ Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ Ավստրիայից:
Մարտի 9-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն որոշել է Մալայզիա ուղարկել ՀԴԲ մի խումբ աշխատակիցների՝ օդանավի անհետացման հանգամանքները պարզելու:
Մինչ այդ շրջանառում է հավանական վարկած, որ Malaysia Airlines-ի օդանավի անհետացմանը կարող էին մասնակից լինել ահաբեկիչները:
Վիետնամցի փրկարարները գտել են անհետացած Boeing-ի մնացորդները
Անհետացած մալազիական Boeing-ը կարող էր ահաբեկիչների զոհ դարձած լինել




























