Անհետացած մալազիական օդանավը կարող էր հասնել մինչեւ Հնդկական օվկիանոս կամ անգամ Արաբական ծով ու հասնել Պակիստանի ափերին: Նման կարծիք են արտահայտել ամերիկացի փորձագետները: Ըստ այդ տվյալների՝ վերջին ձայնային ազդակը ստացել են ռադարներից անհետանալուց հետո հինգ ժամ անց:

Ըստ որում նշվում է, որ օդանավը «նորմալ» բարձրության վրա է եղել, իսկ օդանավի ցուցիչները համապատասխանել են բոլոր պահանջներին, հաղորդում է Ինտերֆաքսը:

ԱՄՆ-ն օդանավը որոնելուն կտրամադրի մի քանի նավ ու դիտորդական օդանավ:

Հայտնի է դարձել նաեւ, որ որոնումներին կմիանան նաեւ Հնսկաստանի ափամերձ պահպանության, ՌԾՈւ ու ՌՕՈւ-երը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով փորձագետներին, նշել է, որ արտասովոր իրավիճակ առաջանալոց հետո օդանավը դեռեւս չորս ժամ կարող էր թռչել, սակայն ավելի ուշ այդ վարկածը հերքվել էր:

Տվյալ պահին դիտարկվում է օդանավի առեւանգման տարբերակը:

Ամերիկյան փորձագետները դիտարկում են անհետացած ինքնաթիռի առեւանգման վարկածը