Malaysia Airlines (MAS) ավիաընկերության անհետացած ինքնաթիռը կարող էր առեւանգվել: Նման վարկած դիտարկում են ամերիկացի քննիչներն այն տվյալների ի հայտ գալու հետո, թե օդանավը կարող էր շարունակել թիռչքը ռադարներից անհետանալուց հետո 4 ժամվա ընթացքում:
Քննիչները նման եզրակացության են հանգել տվյալնների հիման վրա, որը փոխանցել են օդանավի շարժիչների համակարգից, ինչպես նաեւ ինքնաթիռի կոորդինատների եւ դրա արագության մասին տեղեկությունների հիման վրա: Եթե դրանք ճիշտ են, ապա օդանավը կարող էր հայտնվել Պակիստանի սահմանների մոտ կամ Հնդկական օվկիանոսի վերեւում, հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետներին:
Դիտարկվում է վարկածը, որ օդաչուն կամ մեկ այլ անձ կարող էր առեւանգել ինքնաթիռը, անջատել ռադիոլոկացիոն հաղորդիչը: Քննիչները համարում են, որ ինքնաթիռը կարող էին առեւանգել հետագայում օգտագործելու կամ այլ նպատակներով:
Վարկածի կողմնակիցները փաստարկ են բերում այն հանգամանքը, որ ինքնաթիռի երկու ուղեւոր կեղծ անձնագրերով էին:
Rolls-Royce կոնցեռնը, որի շարժիչները օգտագործվում են Boeing օդանավերում, հրապարակումը ոչ մի կերպ չի մեկնաբանել՝ նշելով միայն, որ շարունակում է օգնություն ցույց տալ Malaysia Airlines-ին: Հաղորդել են նաեւ, որ «միջադեպի մասին տեղեկություններ հաղորդում են միայն քննիչներին»:
Հրապարակումից մի քանի ժամ անց Մալազիայի տրանսպորտի նախարար Հիշամուդին Հեւսեյնը հերքեց տվյալները: ՉԺՀ եւ Մալազիայի իշխանությունները բազմիցս են հերքել լրատվամիջոցների տվյալները, ինչը հարուցում է ուղեւորների հարազատների դժգոհությունը:
Wall Street Journal-ի տեղեկությունները կասկածի տակ են առնում նաեւ այլ լրատվամիջոցներ, ինչպես օրինակ New York Times-ը: Այն վկայակոչելով անանուն աղբյուրին նշում է, որ շարժիչները մասին տեղեկություները սովորաբար անընդհատ ռեժիմում չեն հաղորդվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող Malaysia Airlines-ի Boeing 777-200 օդանավի հետ կապը կորել էր: Ավիաընկերության տվյալով՝ անհետացած ինքնաթիռում կար 153 ուղեւոր ՉԺՀ-ից եւ Թայվանից, 38-ը Մալազիայից, 12-ն՝ Ինդոնեզիայից, յոթ ավստրալիացի, հինգ հնդիկ, երեք ֆրանսիացի, ԱՄՆ-ի չորս քաղաքացի, երկուական նորզելանդացի, ուկրաինացի եւ կանադացի, մեկական բնակիչ Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից եւ Ավստրիայից:
Վերջին կապը հաստատվել է, երբ այն Մալազիայի արեւելյան ափերից 220 կմ հեռավրության վրա էր:
Մարտի 13-ին հայտնի էր դարձել, որ Malaysia Airlines-ն այլեւս չի կիրառի չվերթի 370-րդ համարը: Մարտի 14-ից Կուալա-Լումպուր-Պեկին եւ հակառակը չվերթներըը կրելու է 318 եւ 319 համարները:



























