ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ կողմից այս շաբաթ մի շարք բալիստիկ հրթիռների արձակումը:
ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունում ասվում է, որ Փհենյանի գործողությունները հակասում են այդ մարմնի բանաձեւերին: Անվտանգության խորհրդի անդամ-պետությունները ակնկալում են առաջիկայում բացատրություններ ստանալ ԿԺԴՀ-ից՝ կապված փորձարկումների հետ, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Բացի այդ, ԱԽ-ն կդիտարկի ԿԺԴՀ գործողություններին պատասխան քայլերը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հյուսիսային Կորեան միջին հեռավորության երկու հրթիռների փորձնական մեկնարկ է իրականացրել:
ԱՄՆ-ը մեղադրել է Հյուսիսային Կորեային՝ բալիստիկ հրթիռների արձակման համար
Հյուսիսային Կորեան տասնյակ հրթիռների փորձարկումներ է անցկացրել




























