Չիլիի ափերի մոտ 5,7 մագնիտուդով եւս մեկ ստորգետնյա ցնցում է գրանցվել 10 կմ խորությունում, էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 67 կմ հյուսիս-արեւմուտք, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԳԱ-ի Սիբիրի մասնաճյուղի Երկրաֆիզիկական ծառայությունը:
Սա ցունամի առաջացրած հզոր երկրաշարժին հաջորդած երկրորդ ստորգետնյա ցնցումն էր: 6,3 մագնիտուդով առաջին ցնցումը տեղի էր ունեցել մի քանի ժամ առաջ՝ նույն շրջանում:
Հաղորդվել էր, որ ապրիլի 2-ի գիշերը Չիլիի ափերի մոտ 8,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որը ցունամի էր առաջացրել: Ալիքների բարձրությունը 2 մ-ից ավելի էր եղել:
Ըստ Չիլիի ՆԳՆ-ի՝ շենքի փլուզման պատճառով սրտի կաթվածից զոհվել են չորս տղամարդ եւ մեկ կին: Չիլիի իշխանությունները հայտարարել են բնակիչների տարհանման մասին:



























