Չիլիի խաղաղօվկիանոսյան ափի մոտ 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 3-ին` Երեւանի ժամանակով 06.43-ին: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Իկիկե քաղաքից 40 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կմ խորությունում:
Չիլիի իշխանությունները հայտարարել են բնակիչների տարհանում: Հայտարարվել է ցունամիի վտանգ, հայտնում է Reuters-ը:
Ապրիլի լույս 2-ի գիշերը Չիլիում կրկին ցունամիի վտանգ էր հայտարարվել` 8,0 մագնիտուդով երկրաշարժից հետո:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ երկրաշարժի եւ նրան հաջորդած ցունամիի հետեւանքով Չիլիի ափերի մոտ զոհվել էր 5 մարդ, մի քանիսն էլ վիրավորվել էին: 8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 1-ի երեկոյան:
Չիլիի ափերի մոտ եւս մեկ ուժեղ ստորգետնյա ցնցում է գրանցվել
Չիլիում երկրաշարժը 300-ից ավելի կալանավորների է «ազատել»
Հզոր երկրաշարժ Չիլիում, կան զոհեր



























