Չիլիի Իկեկե քաղաքի հզոր երկրաշարժից հետո կանանց բանտից փախած բանտարկյալների գրեթե կեսը կամավոր վերադարձել է բանտախուց, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Խոսե Անտոնիո Գոմեսը:

Ըստ ՆԳՆ-ի` բանտից փախել էր 300 կալանավոր, բանտի շենքի մի մասը փլվել էր երկրաշարժի ժամանակ, ինչն էլ հնարավոր էր դարձրել զանգվածային փախուստը:

Ներկայումս կամավոր բանտ է վերադարձել 137 կին կալանավոր, ազատության մեջ են եւս 152-ը: Ըստ նախարարի` իրավաբանական տեսանկյունից կալանավորների գործողությունները փախուստ չի կարելի համարել, քանի որ նրանք «անվտանգ վայր են տեղափոխվել»: Նախարարը հատկապես գովել է ոստիկանների գործողությունները, որոնք բացել էին բոլոր բանտախցերը եւ կալանավոր կանանց շենքը լքելու հնարավորություն տվել:  Գոմեսը նաեւ ազատության մեջ գտնվող կալանավորներին կոչ է արել վերադառնալ բանտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ հզոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Իկիկե քաղաքից 83 կմ հյուսիս-արեւմուտք։ Երկրաշարժի օջախն ընկած է եղել 20 կմ խորությունում: Իկիկեի ափեի մոտ գրանցվել է ցունամի` 2 մ 11 սմ ալիքներով: Մեկուկես մետրանոց ալիքներ են գրանցվել նաեւ Պերուում:

Հզոր երկրաշարժ Չիլիում, կան զոհեր

Չիլիի ափերի մոտ եւս մեկ ուժեղ ստորգետնյա ցնցում է գրանցվել

Չիլիում երկրաշարժը 300-ից ավելի կալանավորների է «ազատել»