Ի՞նչ են կարծում ՀՀ քաղաքացիները վարչապետի հրաժարականի մասին, եւ արդյոք սպասում էին դրան։ NEWS.am-ի նկարահանող խումբն այսօր հարցում է անցկացրել Երեւանի փողոցներում՝ փորձելով ստանալ այս հարցերի պատասխանը։

Հարցվածների մեծամասնությունը պատասխանեց, որ վաղուց էր սպասում վարչապետի հրաժարականին։

«էսօր ես հարսանիքի մեջ եմ», - ասաց Երեւանի տարեց բնակիչներից մեկը, մյուսն էլ ավելացրեց, որ ինքը սրտատրոփ սպասում էր դրան, եւ «նման մարդը իրավունք չուներ վարչապետ լինել»։

Կային նաեւ մարդիկ, որոնք ափսոսում էին հրաժարականի համար, ոմանք էլ անտարբեր էին՝ վստահություն հայտնելով, որ «նորը հնից լավը չի լինելու»։

Հարցվածներից մեկը Տիգրան Սարգսյանին անվանեց «քաղաքական ժերտվա»։

Հարցման մասնակիցների մյուս պատասխանները՝ տեսանյութում։