Երեւանի Վրացական փողոցի բնակիչ, 31-ամյա Էմմա Քոչարյանը մեղադրվում է դրամապանակ գեղանալու մեջ:

Մարտի 24-ին ժամը 20:10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել 52-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ իր դրամապանակը գողացել են մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկից: Տղամարդու կարիծքով՝ դրամապանակը գողացել է իր ծանոթ Նելլին: Մեկ օր անց ոստիկաններին հաջողվեց գտնել գողին, որը 31-ամյա Էմմա Քոչարյանն էր:

Ոստիկանությունում Էմման պատմեց, որ հյուրանոցի համարում օգտվել է տղամարդու կարճաժամկետ բացակայությունից եւ գողացել դրամապանակը, որի մեջ եղել է երկու բանկային քարտ եւ 90 հազար դրամ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: