Անծանոթ երիտասարդներն օրեր առաջ Սեւան քաղաքի ուսումնական հաստատություններից մեկում եռակի թանկ գնով ծխախոտ էին վաճառում, որն էլ կասկածի առիթ էր տվել ոստիկաններին:

Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ վաճառվող ծխախոտը գողացված է, իսկ գողություն կատարած անձինք են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ 23-ամյա Արամ Մելիքյանը, 22-ամյա Պարգեւ Սուքիասյանը, 21-ամյա Սասուն Կարապետյանն ու անչափահաս Յուրան:

Ոստիկանությունում արդեն պարզ էր դարձել, որ անցած տարվա հոկտեմբերին երիտասարդները մեկ գիշերվա ընթացքում թալանել էին երեք խանութ եւ երկու ավտոմեքենա՝ հափշտակելով մոտ 1 մլն դրամի ապրանք:

Երիտասարդները սակայն ոստիկանությունում փորձում էին մեղմացնել իրենք մեղքը: Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: