Էկվադորի կենտրոնում Տունգուրաուա հրաբուխը 10 կմ բարձրությամբ մոխրի սյուն է ժայթքել: Դա մեծացրել է վտանգը, որ հրաբուխը կսկսի ժայթքել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Տունգուրուան մայրաքաղաքի Կիտոյից 130 կմ հեռավորության վրա է գտնվում, որը փետրվարի սկզբից բարձր ակտիվություն է դրսեւորում: Փորձագետները հայտնել են, որ ապրիլի 4-ին հրաբուխի ներսում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
«Ներկայումս մոխրի ժայթքումը թույլ է»,-Twitter-ում գրել է Ռիսկերի կառավարման ազգային քարտուղարությունը:

Տունգուրաուա ակտիվ է 1999 թվականից: