«Մի սպասեք կատարյալ պահի, վերցրեք պահը և այն դարձրեք կատարյալ» նշանաբանով «Ֆլեշմոբ Հայաստան» ֆեյսբուքյան նախաձեռնությունը ապրիլի 13-ին պղպջակների տոն էր կազմակերպել Հյուսիսային պողոտայում։ Մի քանի ժամ Հյուսիսային պողոտայում թեւածում էին տարբեր չափերի պղպջակները. պղպջակագործությանը սիրով մասնակցում էին նաեւ մեծահասակները։

«Պարգևելով ժպիտ դիմացինիդ, պարգևում ես ժպիտ ինքդ քեզ: Գարնան գալը, ծառերի ծաղկելը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը, մենք էլ որոշեցինք այս ձեւով դիմավորել գարնան գալուստը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆլեշմոբի կազմակերպիչ Էդուարդ Մկրտչյանը։

Բարձր տրամադրությանն ու ուրախ մթնոլորտին չխանգարեց նաեւ վատ եղանակը։ Միջոցառման մասնակիցները նույնիսկ ուժեղ քամուն շարունակում էին մնալ Հյուսիսային պողոտայում։