Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Նիկոյալ Մաճկալյանը մեղադրվում է 2012թ. դեկտեմբերի 15-ին Երեւանի Մյասնիկյան փողոցի ծաղկի խանութներից մեկից 200 հազար դրամ գողանալու մեջ:

Չնայած դեպքը տեղի էր ունեցել մոտ երկու տարի առաջ, ոստիկանները հանցագործին հայտնաբերել են այս տարվա ապրիլին:

2012թ. դեկտեմբերի 15-ին Նիկոլայը, որը նախկինում բանվոր է աշխատել նշված խանութում, տեսնելով որ պահակը քնած է՝ մտել էր խանութ, գողացել 200 հազար դրամ եւ հեռացել: Ամիսներ շարունակ ոստիկաններին չէր հաջողվում գտնել գողին, այդ պատճառով 2013թ. փետրվարին գործը կասեցվեց: Սակայն արդեն այս տարվա ապրիլին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ հիշյալ գողությունը հնարավոր է կատարած լինի Նիկոլայ Մաճկալյանը, որն էլ բացատրական աշխատանքներից հետո ապրիլի 18-ին ներկայացել էր բաժին եւ ինքնախոստովական ցուցմունք տվել:

Նախաքննությունը շարունակվում է: Մաճկալյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: