Նոր կառավարության կազմի 90 տոկոսն այսօր հայտնի կլինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ամբողջական կազմը հայտնի չի լինի, դե մոտ 90 տոկոսը: Իսկ ԱԺ նախագահի հարցը այսօր կորոշենք: Երկրի նախագահը կառաջարկի, մենք կքննարկենք»,-ասաց նա:
Հարցին, թե դուք ո՞ւմ եք պատկերացնում ձեզ արժանի փոխարինող ԱԺ նախագահի պաշտոնում,, օրինակ Գալուստ Սահակյանը կարո՞ղ է լինել այդ անձը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Բայց ո՞վ ասաց, որ Գալուստ Սահակյանն է լինելու: Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ ասեմ: Կորոշենք, ձեզ կասենք»:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











