Ճապոնական ավտոարտադրող «Nissan» ընկերությունն անցել է թափքի ներկման նոր սերնդի տեխնոլոգիայի՝ «Ultra-Ever Dry»-ի փորձարկման, որի շնորհիվ մեքենայի վրա կեղտի հետքեր չեն մնում:
Ինչպես նշում են ընկերությունում, նմուշն աշխարհում առաջին «ինքնամաքրվող» ավտոմեքենան է, հաղորդում է «Motor.ru»-ն:
«UltraTech International Inc» ընկերության արտադրած ներկը հատուկ շերտ ունի, որի ստուգվել է եղանակային տարբեր պայմաններում: Այժմ Nissan-ի եվրոպական բաժինը ներկը կփորձի անմիջապես մեքենաների վրա:
Ընկերությունը չի բացառում հետագայում ներկի կիրառումը սերիական մեքենաների արտադրության մեջ:











