Անցյալ գիշեր Խարկովի կենտրոնական հրապարակում ձերբակալվել են Ուկրաինայի դաշնայնացման 13 կողմնակիցներ, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ի Խարկովի մարզի ԳՎ-ն:
Ազատության հրապարակում ակտիվիստները « ապօրինի վրաններ էին տեղադրել, փայտե ցանկապատներ եւ ավազե պատնեշներ կանգնեցրել, խարույկ վառել», - նշել են մամուլի ծառայությունում:
Ոստիկաններն ակտիվիստներից առգրավել են հատուկ միջոցները, մահակներ, սաղավարտներ, պայթուցիկ փաթեթներ եւ «Մոլոտովի կոկտեյլներ»: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժին, կատարվում է ստուգում:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Խարկովի կենտրոնական հրապարակում Ուկրաինայի դաշնայնացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջով հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Բողոքողները հայտնել էին իրենց համերաշխությունը մյուս հարավարեւելյան շրջաններին, որոնք Կիեւի ներկայիս իշխանությունների դեմ են հանդես գալիս:











