Տեսագրությունը, որը նավի խորտակման պահին նկարահանել էր «Սեւոլի» ուղեւորներից մեկը եւ հայտնաբերվել էր նավաբեկությունից հետո, եւս մեկ անգամ վկայում է նավի անձնակազմի անփութության մասին:

Տեսագրությունը հրապարակվել էր ապրիլի 27-ին` Կորեայի JTBC հեռուստաալիքով: Այն գտնվել էր դեռահասի հեռախոսի հիշողության քարտում, որը զոհվել էր վթարի հետեւանքով. աշակերտի հայրը  այն փոխանցել էր հեռուստաալիքին: CNN-ը մեջբերում է հատված, որը հաստատում է, որ վթարի պահին անձնակազմը բոլորին միայն կոչ էր արել մնալ իրենց տեղերում, իսկ ուղեւորները չէին հասկանում, թե իրականում ինչ է կատարվում լաստանավում:

«Մի լքեք ձեր  գտնվելու վայրը եւ մնացեք ձեր տեղերում»,- մեջբերում է հեռուստաընկերությունը` անձնակազմի անդամների բարձրախոսներով հնչող հրամանները:

Ըստ  տեսագրության` որոշ ուղեւորներ անհանգստացած էին, որ նավը թեքվել է: Մյուս ուղեւորները կատարվածը որպես կատակ էին ընկալում: Ավելի վաղ հրապարակվել էր «Սեւոլ» խորտակված նավի անձնաազմի անդամների եւ ափային ծառայության հեռախոսավարի միջեւ բանակցությունների գաղտնազերծված տարբերակը, որը նույնպես վկայում էր անձնակազմի կողմից տարհանման անվճռականության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովստին»:

«Սեւոլ» լաստանավում եղել էր 476 մարդ, այն խորտակվել էր ապրիլի 16-ին` Հաավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Ներկայումս  զոհերի թիվը հասել է  188 մարդու, եւս 114 մարդու ճակատագիր մնում է անհայտ: Լրատվամիջոցները նշում են, որ լաստանավի վթարը կարող է դառնալ Հարավային Կորեայի ժամանակակից պատմության ամենախոշոր աղետը: