Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում 11մարդ է տուժել կրկեսային ներկայացման  ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: 

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ողբերգության պատճառը կոնստրուկցիայի  փլուզումն էր, որի վրա ութ աղջիկ համար էին ներկայացնում` կախվված  միայն մազերից:

Ներկայացումն ընդհատել են եւ բոլոր տուժածներին տարել հիվանդանոց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

12 մետր բարձրությունից ընկած մարմնամարզուհիները եւ ներքեւում կանգնած պարողը լուրջ տուժել են, եւս մի քանի մարդ աննշան վերքեր են ստացել: Փոխանցվում է, որ մի մարդ ծանր վիճակում է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: