ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում մեկ շարժիչով օդանավը բնակելի թաղամասում ընկել է տներից մեկի վրա:
Օդանավի ընկնելուց հետո շինությունը բռնկվել է, փոխանցում է Associated Press գործակալությունը:
Երջանիկ պատահականությամբ զոհեր եւ վիրավորներ չկան. Օդաչուն հասցրել է պարաշյուտով ցատկել օդանավից եւ բարեհաջող վայրէջք կատարել, իսկ տանն այդ պահին ոչ ոք չի եղել:
ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչության մասնագետները պարզում են դեպքի պատճառները:











