Օրերս Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ահազանգ է հնչել Վանաձորի հիվանդանոցից. Կրծքավանդակի առաջին պատի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց էր  տեղափոխվել վանաձորցի 16-ամյա մի տղա: Նա գտնվում է վերակենդանացման բաժնում եւ ի վիճակի չէ խոսել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրենց տեղեկություններով տղան մարմնական վնասվածքն ստացել է իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաեւ, որ վնասվածքը հասցրել է նույն թաղամասի բնակիչ Գարիկ Դոլմազյանը:

Նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ պատմել, որ վիճաբանության ժամանակ խմած է եղել: Դոլմազյանը բարձրաձայն խոսել է բակում, իսկ տուժողը, որն այդ պահին տանն է եղել, պահանջել է ցածր խոսել եւ չխանգարել շենքի բնակիչներին: Դա դուր չի եկել Դոլմազյանին եւ վիճաբանություն ու քաշքշուկ է ծագել, որի ժամանակ էլ նա դանակահարել է երիտասարդին:

Մանրամասները՝ տեսանյութում: