Գեներալ Սեյրան Սարոյանը դեմ է, որ Երեւանում տեղադրվի խորհրդային տարիների բոլշևիկ, ստալինյան ժամանակաշրջանի տխրահռչակ գործիչ Անաստաս Միկոյանի արձանը: Այս մասին այսօր՝մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, Եռաբլուրում, NEWS.am-ին ասաց գեներալ Սեյրան Սարոյանը:
«Միկոյանն ի՞նչ ա արել, որ մի հատ էլ իր արձանը տեղադրենք մեզ մոտ: Ինքը ռուսների համար շատ բան ա արել: էդ Ղարաբաղը ինքը կարար առանց կռվի տար մեզ: Ինքը մեր ազգի համար ի՞նչ ա արել, մի հատ պատմական բան կարա՞ք հիշացնեք: Ոչ իմ համար, ոչ էլ երկրապահի, ոչ մի բան չի արել»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Գեներալի կարծիքով՝ Անաստաս Միկոյանի արձանը պետք է կանգնեցնեն ռուսները.«Ինչ արել ա, Սովետի համար ա արել, թող գնա ռուսն էլ սարքի արձանը: Հենա կալբաս են սարքում Միկոյան անունով»։
Նշենք, որ քաղաքապետարանի որոշմամբ Միկոյանի արձանը տեղադրվելու է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում: Հանրության դժգոհության պատճառ դարձած այս որոշումը ընդունվել է ավագանու ապրիլի 30-ի նիստում, նախագծի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետն է` Տիգրան Բարսեղյանը:











