Մայիսի 8-ին՝ ժամը 14.10-ի սահմանում, Վանաձորում վրաերթի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի բնակիչներ, 10-ամյա Լիլիթ Վանյանը եւ նրա մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը։
«Վոլքսվագեն» մակնիշի 28 ss 668 պետհամարանիշի վարորդ Արթուր Վարդանյանը մորն ու դստերը վրաերթի է ենթարկել Տիգրան Մեծ փողոցում, Արցախ պուրակի հարակից կանգառի մոտ, երբ նրանք փորձել են փողոցը հատել հետիոտնի համար չնախատեսված մասով:
Տուժողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվում է քննություն:











