Մոսկվայում տեղի ժամանակով 10.00-ին սկսվել է «Հայրենական մեծ պատերազմում» հաղթանակի 69-րդ հոբելյանի հանդիսավոր շքերթը՝ շուրջ 11 հազար զինծառայողների, 151 միավոր ռազմական տեխնիկայի, 69 օդանավ-ուղղաթիռների մասնակցությամբ։
Կարմիր հրապարակում շքերթին կմասնակցի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Շքերթը կղեկավարի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սոլյուկովը։
Այս տարի նորարարություն կլինի Մոսկվայի Կրեմլի նախագահական գնդի պատվո հեծելազորի քայլերթը։ Շքերթի մեկ այլ նորույթ են բարձր պաշտպանվածությամբ «Թայֆուն» զրահամեքենաները։
Կարմիր հրապարակով կանցնեն նաեւ 15 միավոր ԲՄՊ-80-ներ, որոնք ՌԴ Սեւծովյան նավատորմի 810-րդ առանձին բրիգադի կազմից են։
Տեխնիկայի վա ամրացված կլինեն Ղրիմի, Սեւծովյան նավատորմի եւ հերոս քաղաք Սեւաստոպոլի դրոշները։











