Մարիուպոլում տեղի ունեցած զինված ընդհարումների հետեւանքով, բժիշկներից ստացված տեղեկությունների համաձայն, երկու մարդ է մահացել, եւս 8-ը վիրավոր են, հաղորդում է տեղական «Նովոստի Մարիուպոլյա» պորտալը։
Քաղաքում մեծ քանակությամբ զրահատեխնիկա է հայտնվել, իսկ վերջին տվյալներով արդեն՝ նույնիսկ տանկեր։
«Գյուղբազայից քաղաքի ուղղությամբ ժամը 12։50-ին 14 մեծ տանկեր են ընթացել»,- հաղորդում է կայքը։ Սակայն երեկոյան կողմ նրանցից 4-ը լքել են քաղաքը։
Հրաձգությունները շարունակվում են։ Ոստիկանության քաղաքային վարչության շենքում մարտեր են ընթանում, գնդացրային կրակահերթեր են լսվում։
Պատգամավոր Օլեգ Լլաշկոյի հաղորդմամբ, վարչության շենքն այրվում է։ Հարձակվողների շարքում 8 սպանվածներ կան, իսկ «ուկրաինական կողմում՝ վիրավորներ»։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ՆԳՆ Դոնեցկի մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Իգոր Դեմինն է հայտնել, ուկրաինական ուժայինները փորձում են հետ գրավել քաղաքային վարչության շենքը, որ ներկայումս «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչների վերահսկողության տակ է գտնվում։











