Սուր զգացողությունների սիրահարների համար հատուկ սարք են ստեղծել, որը ստացել է «Birdly» անունը: Այն թույլ է տալիս վիրտուալ թռիչք իրագործել:

Աշխատանքի սկզբունքը հետեւյալն է՝ որքան մարդը վերեւ է գտնվում հատուկ կառույցի վրա եւ կառավարում է սենսորների, մեխանիկական մասերի օգնությամբ, որոնք ամրացվում են նրա ձեռքերին ու ոտքերին:

Ինչ վերաբերում է թռիչքին, այն փոխանցվում է ոչ միայն մարմնին, որն օդում կախված է, այլ նաեւ ուղեղին «BP Oculus Rift» սաղավարտի օգնությամբ, հաղորդում է « S2»-ը:

Սաղավարտի վրա առկա ծրագրի կողմից պատկերի ստեղծումից բացի՝ թռիչքի տպավորություն է ստեղծում նաեւ ձայնային համակարգն ու օդափոխիչը, որոնք առավելագույնս բարձրացնում են զգացողության ճշմարտանման լինելը: