Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց:

Ստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթեւեկության ընթացքում ծխելու համար, 51 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում, իսկ 2 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը  վերասարքավորած է եղել բարձր ազդանշանով երթեւեկելու համար: