Երկօրյա պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին երեկ՝ մայիսի 12-ին, ՀՀ նախագահի կողմից տրված պետական ընթրիքին մասնակցող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին մատուցվել է անակնկալ՝ նրա անվամբ մեծ սպիտակ տորթ:

Նշենք, որ այս տարի Ազնավուրի համար հոբելյանական է. մայիսի 22-ին  լրանում է նրա 90-ամյակը: Այդ կապակցությամբ շանսոնյեն համերգային շրջագայություն է սկսել աշխարհով մեկ, եւ մայիսի 12-ի երեւանյան մենահամերգը այդ շրջանակում էր: