Երեւանի բնակիչ, 24-ամյա Լեւոն Թարոյանը մայիսի 1-ին բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունիի բաժին մի հանցագործության կասկածանքով, որից անցել է 7 տարի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լեւոնը ոստիկանությունում հայտնել է, որ այդ օրը իր երկու ընկերների հետ է եղել՝ Մհերի եւ Պետիկի, որոնց հետ կապը կորել է:
2007-ի մայիսի 25-ի գիշերը նրանք երեքով մտել են Նոր Արեշի թիվ 68 մանկապարտեզ եւ դուրս բերել տնօրենի սենյակի չհրկիզվող պահարանը: Նրանք չհրկիզվող պահարանը տարել են դաշտ, կոտրել փականը, եւ հափշտակել 178 հազար դրամն ու 160 դոլարը:
Մանամասները՝ տեսանյութում:











