Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը մինչեւ կյանքի վերջ իսկական հայ է մնացել: Կապված լինելով հայկական հողին` նա միեւնույն ժամանակ, ամենաանկեղծ մղումներով, Ֆրանսիայի եւ ողջ մարդկության ազատությանն  է ծառայել: Դիմադրության շարժման անդամ, կոմունիստ Միսաք Մանուշյանի անվան պուրակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցին նման համոզմունք է հայտնել հայ երգահան եւ հասարակական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանը` անդրադառնալով հերոսի պատվին երաժշտական ստեղծագործություն հեղինակելու մասին գաղափարին:

«Կյանքում ամեն ինչ երկու բաղադրիչներից է կազմված` անհրաժեշտություն եւ ոգեւորություն: Այդ երկուսը միավորվեցին իմ մեջ, ու ես որոշեցի ֆրանսիացի մեծ պոետ Լուի Արագոնի բանաստեղծության հիման վրա Միսաք Մանուշյանին նվիրված մեր սեփական երաժշտությունը գրել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի սրտում` Պաշտոցի պողոտայի վրա գտնվող պուրակին, որ մինչ այժմ նույն` «Մաշտոցի» անունն էր կրում, մայիսի 13-ին հանդիսավոր արարողությամբ, որին ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներն էին մասնակցում, Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության շարժման անդամ Միսաք Մանուշյանի անունն է տրվել: Հուշարձանաքարի բացման արարողությունից հետո Հայաստանի կամերային երգչախումբը Ռոբերտ Ամիրխանյանի` Լուի Արագոնի բանաստեղծության հիման վրա գրված նոր ստեղծագործությունն է ներկայացրել: Հայտնի ֆրանսիացի պոետը այն 60 տարի առաջ է գրել` Միսաք Մանուշյանի` կնոջն ուղղված նամակի պատճառած ոգեւորության ներքո: