Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչ, 23-ամյա Ավետիք Մնացականյանը կալանավորվել է մայիսի 1-ին բանակային ընկերոջը սպանելու համար:

Ոստիկանները մայիսի 1-ի երեկոյան ահազանգ էին ստացել, որ Կոմիտաս 33 շենքի մոտ ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 25-ամյա մի երիտասարդ հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Դեպքից ընդամենը երկու օր անց 23-ամյա Ավետիք Մնացականյանը ներկայացրել է ոստիկանության բաժին եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: Պարզվել է, որ Ավետիքն ու սպանվածը միասին են ծառայել: Դեպքից օրեր առաջ էլ նրանք պատահամաբար հանդիպել են Երեւանի ռեստորաններից մեկում, միասին նշել իրենց հանդիպումը, որի ընթացքում էլ Ավետիքը հայհոյել է: Հայհոյանքը դուր չի եկել սպանվածին, ընկերները սկսել են վիճել, օրեր անց նորից հանդիպել եւ պարզաբանումներ պահանջել միմյանցից: Ավետիքի պատմելով՝ դեպքի օրն էլ մի քանի անգամ զանգահարել է սպանվածին, քանի որ չի ցանկացել՝ իրենց հարաբերություններն այդպես ավարտվեն: Նախկին ընկերները 33 շենքի մոտ նորից սկսում են քննարկել, այն վերածվում է քաշքշուկի, որի ընթացքում Ավետիքը ութ դանակի հարվածի է հասցնում բանակային ընկերոջը:

Ավետիք Մնացականյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ավետիքը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: