Առինջ գյուղի բնակիչ Ստեփանը մեղադրվում է Ավան-Առինջ թաղամասի առեւտրի սրահներից մեկից 210 հազար դրամ հափշտակելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, այն ֆիքսել է տեսախցիկը: Մի երիտասարդ մտել է առեւտրի կետ, վերցրել արեւածաղիկ եւ մոտեցել գանձապահին: Այն պահին, երբ գանձապահը բացել է դրամարկղը մանրը վերադարձնելու համար, երիտասարդը դանակի սպառնալիքով հափշտակել է 210 հազար դրամ եւ դիմել փախուստի: Կողոպուտի մասին առեւտրի կենտրոնի աշխատակիցները հաղորդում տվել են միայն հաջորդ օրը:

Օրեր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել երիտասարդին՝ Առինջի բնակիչ Ստեփանին, եւ բերման ենթարկել: Վերջինս խոստովանել է կատարած հանցագործությունը:

Ստեփանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: