Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը այսօր` մայիսի 14-ին՝ Հայաստան այցի երրորդ օրը, որդու հետ այցելեց Երեւանի Կապույտ մզկիթ:
89-ամյա Ազնավուրը շրջեց մզկիթում, լուսանկարվեց, որպեսզի նկարները տեղադրի ինտերնետում եւ աշխարհն իմանա, որ Հայաստանում գործող մզկիթ կա։
«Մենք հիմա երկիր ենք, երկիր, որը ունի հրեա, բողոքական, ադոր համար այս նկարները կուզեմ ընել, ինտերնետում տեղադրել»,- մզկիթի էքսկուրսավար Լենա Հակոբյանի հետ զրույցում ասաց շանսոնիեն։
Նրա խոսքով՝սփյուռքի հայերն ավելի սովոր են ապրել այլ կրոնների ներկայացուցիչների հետ կողք-կողքի։
«Բայց կամաց-կամաց ադ ալ կսորվինք»,- ասաց աշխարհահռչակ երգիչը։
Ազնավուրը լուսանկարվեց մզկիթի տարբեր մասերում եւ խոստացավ մյուս անգամ մզկիթ այցելելիս իր հետ մի քանի մարդ բերել։
Նշենք, որ Ազնավուրը Հայաստանում կլինի եւս երկու օր։











