Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ Հասմիկ Մարտիրոսյանը արդեն երկար ժամանակ դիմում է տարբեր գերատեսչություններ դեպի իր սեփական տուն հոսող անձրևաջրերի հոսքը դադարեցնելու խնդրանքով: Տիկին Հասմիկի խոսքով՝ այս խնդիրն առաջացել է հարևանությամբ գտնվող  բազմաբնակարան շենքի դիտահորում կատարված աշխատանքներից հետո, ինչի արդյունքում հեղեղատար համակարգը ուղղակի դադարել է գործել, եւ այժմ հարեւան շենքի անրձեւաջրերը հոսում են դեպի ցածրադիր սեփական տները։

Քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակիցները մի քանի անգամ եկել են բնակիչների ահազանգով, բայց ոչինչ չի փոխվել։

Հատկապես առատ տեղումներից հետո տիկին Հասմիկի տուն չես կարող մտնել առանց ոտքերդ թրջելու. տան առջեւ հսկայական ջրափոս է գոյանում, ջուրը լցվում է տուն։

«Կարան մարդիկ Սեւան չգնան, մի հատ սեղան դրվի, գան նստեն հանգստանան գնան»,- NEWS.am-ին վրդովված ասաց տիկին Հասմիկը։