Երեւանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Միրիմանյանը փետրվարի 19-ին մեկ այլ երեւանցուց վերցրել է նրա «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենան՝ Արթիկ հարսանիքի մեկնելու համար: Սակայն հարսանիքի փոխարեն նա վաճառել է մեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արթիկցի Հրանտ Քոչարյանի միջոցով նա մեքենան վաճառել է մեկ այլ արթիկցու:

Նմանատիկ գործողություն Միրիմանյանն իրականացրել է նաեւ փետրվարի 26-ին: Էլի Արթիկ հարսանիքի մեկնելու պարտվակով նա վերցնում է երեւանցու «Մերսեդեսն» ու այս անգամ առանց միջնորդի վաճառում Արթիկում:

Դավիթ Միրիմանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ հայտարարվել հետախուզում: