Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 15-ին, կառավարություն մտավ գլխավոր մուտքով: Այստեղ հավաքվել էին տարբեր խնդիրներով բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներ: Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն եկել էր նրանց հանդիպելու, քանի որ ինքնակամ մոտեցավ նրանց ու խնդրեց ներկայացնել իրենց խնդիրները (ֆոտոռեպորտաժ):
Նա զրուցեց Վարդենիկի բնակիչների հետ, որոնք բողոքում էին ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ ծեծկտռուքի պատճառով 11-րդ դասարանցի 2 աշակերտի 6 ամսվա, եւ մեկ աշակերտի՝ 1 տարվա ազատարկման ենթարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Վարչապետը նրանց բողոքը լսելուց հետո առաջարկեց, որ իրենց փաստաբանի հետ բարձրանան իր մոտ՝ խոստանալով ուսումնասիրել նրանց խնդիրը:
Դրանից հետո վարչապետին մոտեցան Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները, բանակում մահացած զինծառայողների ծնողները, իսկ մի տարեց կնոջ, որը վարչապետին աղաչում էր օգնել իրեն, Հովիկ Աբրահամյանը հրահանգեց բարձրացնել իր կաբինետ, որ այնտեղ սպասի իրեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











