Թուրքիայի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայր մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել իրեն եւ բռունցքով հարվածել է իր դեմ բողոքող քաղաքացիներից մեկին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber.sol կայքը, Սոմայի քաղաքապետարանից դուրս գալուց հետո Էրդողանը նկատել է, որ մի երիտասարդ իր դեմ բողոքի կարգախոս հնչեցնում։ Այդ պահին ոստիկանները ձերբակալել են երիտասարդին, ինչը կատաղեցրել է հավաքված քաղաքացիներին, ովքեր սկսել են հուժկու բողոքի ակցիա անել Էրդողանի դեմ։

Ժողովրդի զայրույթից խուսափելու համար Էրդողանը մտել է հարեւանությամբ գտնվող խանութ, որի մեջ էլ, ըստ պնդումների, նա բոռւնցքով հարվածել է իր դեմ բողոքող մի քաղաքացու։

Տեսանյութում քաղաքացուն հարվածելու պահը դիտելու համար ուշադրություն դարձրեք 1։23 րոպեից։