Ամերիկյան ոստիկանությունը փորձում է պարզել երկու կին վարորդների միջեւ տեղի ունեցածի պատճառը, որն ավարտվել է մեքենաների բախումով:
Արտակարգ դեպքը պատահել է Քալիֆորնիայում I-8 մայրուղու վրա Սան-Դիեգոյի մոտակայքում: Արծաթագույն Volkswagen Jetta-ի 21-ամյա վարորդը կանաչ Toyota Tacoma-ի 23-ամյա վարորդի հնարքից հետո դուրս է եկել երթեւեկելի հատվածից, հարվածել պիկապին, ինչի հետեւանքով այն շրջվել է:
Քալիֆորնիայի ճանապարհային պարեկը միայն հաղորդում է, որ վթարը «ճանապարհային զայրույթի» հետեւանք է, հաղորդում է «NY Daily News»-ը: Ականատեսները տեղական հեռուստաալիքին հայտնել են, որ պիկապի վարորդը բախումից առաջ մրցակցուհուն անպարկեշտ ժեստ է ցույց տվել:
Երկու կանանց լուրջ ոչինչ չի պատահել. ապակու բեկորներից պիկապի վարորդի դեմքն ու ձեռքերն են վնասվել, VW-ի վարորդը բողոքում է մեջքի ցավերից: Եթե ոստիկանությունը հաստատի, որ վթարը կանխամտածված է տեղի ունեցել, ապա պիկապի վարորդին սպանության փորձի մեղադրանք է սպառնում:











