Էջմիածնի բնակիչ, 53-ամյա Վահագն Բարսեղյանը մեղադրվում է տարբեր տեսակի խարդախությունների մեջ:

Մեծամորում խարդախության գործով նախաքննությունը դեռ նոր էր սկսվել, իսկ Վահագնն էլ ստորագրությամբ ազատ արձակվել, երբ եկել էր Երեւան: Մայրաքաղաքում 53-ամյա էջմիածնցի մարդկանց համոզելով եւ գայթակղելով անձնագրեր եւ վարորդական իրավունքներ էր վերցրել, որոնց վրա էլ փակցրել իր լուսանկարն ու այդպես նույնիսկ ապառիկ համակարգիչ գնել:

Դրանից հետո էլ Վահագնը մեկ օրով մեքենա էր վարձակալել եւ անհետ կորել: Սակայն ոստիկաններին հաջողվեց շատ արագ գտնել նրան եւ բերման ենթարկել:

Վահագն Բարսեղյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում