Հրազդանի բնակիչ Հայկ Ասատրյանը մեղադրվում է 28-ամյա երիտասարդի գարեջրի շշով վնասելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 5-ի գիշերը: Պարանոցի կտրած վերքով Հրազդանի հիվանդանոց տեղափոխված 28-ամյա երիտասարդն ամեն կերպ ոստիկաններից թաքցնում էր կատարվածը: Նա անընդհատ կրկնում էր, թե Բաղրամյան փողոցում ինչ-որ մարդիկ էին վիճել եւ ինքը փորձել էր բաժանել, որի ժամանակ էլ իրեն վնասել են: Սակայն տաքսու վարորդը ոստիկաններին հայտնել էր, թե երիտասարդին հիվանդանոց է տեղափոխել այլ փողոցից:
Արդեն այդ փողոցում ոստիկանները պարզել էին, որ այդ գիշեր այդ փղոոցի վրա գտնվող ռեստորանում վեճ էր տեղի ունեցել: Բերման ենթարկված Հայկ Ասատրյանն արդեն խոստովանել էր իր մեղքը:
«Տանը նստած էի, հայհոյանք լսեցի, դուրս եկա ու ասացի, որ չհայհոյեն որովհետեւ այնտեղ մարդ է ապրում»,- ոստիկաններին պատմեց Հայկը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











