Իտալիայի Ռիմինի քաղաքում ծովափ է բացվել, որը նախատեսված է բացառապես շներով այցելուների համար, հաղորդում է The Local-ը: Կենդանիների համար պատրաստել են բոլոր հնարավոր հյուրասիրություններ, հարմարություններ եւ զվարճալիքներ: Նրանց տերերի համար բացվել է բար:
Առանց շների ծովափ այցելելն արգելվում է:
«Rimini Dog — No Problem» անվանումով ծովափում կան հովանոցներ, զուգարաններ եւ այլ հարմարություններ: Կա ակտիվ հանգստի գոտի, որտեղ շները կարող են խաղալ իրար հետ կամ տերերի հետ: Կա նաեւ լոգանքի սենյակ, որտեղ շներին կարող են լողացնել Ադրիատիկ ծովում լողալուց հետո:
Ծովափում կա նաեւ կենդանաբույժ: Այս գաղափարի հեղինակը Լուկա եւ Մարկո Ագոստինի եղբայրներն են:











