Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածեց «Վերնիսաժի» մոտ այսօր ցերեկը տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ (ֆոտոռեպորտաժ):

Հաղորդագրությունում ասվում է.

«Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ կրակոցներ են հնչում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»: