«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցներից վիրավորվածներից մեկի՝ 30-ամյա տղամարդու վիրահատությունն ավարտվել է եւ նրա վիճակը կայուն է: Այս մասին հիվանանացում գտնվող NEWS.am-ի թղթակցին հայտնել են բժիշկները: Նրան չեն նշել երիտասարդի անունը: Նա Ախալքալաքից է:

«Մյուս երեքի վիճակը մնում է ծանր: Իսկ վիրատահվածինի վիճակը գնալով կայունանում է»,-ասել են հիվանցանոցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am