Մայիսի 17-ին Թբիլիսիում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել՝ նվիրված են մայիսի 17-ին, որը Վրացական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդի կողմից հայտարարվել է Ընտանիքի եւ ծնողներին հարգելու օր, ինչպես նաեւ 2013թ.-ի մայիսի 17-ին տեղի ունեցած իրադարձություներին տարելիցին, երբ Թբիլիսիում ուղղափառ հավատացյալները խափանել էին սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նվիրված ակցիան:

Ակցիայի մասնակիցներ հավաքվել էին «Ոչ սեռական փոքրամասնությունների քարոզին», «Ոչ գեյերին», «Կպաշտպանենք լեզուն ու հավատը», «Պահպանեք ընտանեկան արժեքները», «Կպաշտպանենք մեր երեխաների ապագան»:

Նրանք մի քանի երթ են իրականացրել Թբիլիսիի կենտրոնում, պատարագի են մասնակցել Սուրբ Երրորդության եկեղեցում : Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջն է «Խտրականության վերացման մասին օրենքի» չեղյալ հայտարարումը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

ԼԳՏԲ իրավունքների պաշտպանության ակցիան, որին 2013թ.-ի մայիսի 17-ին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, խափանվել էր հակառակորդների կողմից: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների հետեւանքով 28 մարդ էր տուժել, այդ թվում երեք ոստիկան ու մեկ լրագրող: