ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի քննիչները քրեական գործ են հարուցեմ կրկնակի սպանության եւ ինքնասպանության փաստի առթիվ, որը տեղի է ունեցել հանրակացարանում: Նախնական տվյալներով՝ հաշվեհարդարը տեղի է ունեցել խանդի հողի վրա, երբ կինը դավաճանել է ամուսնուն մի երիտասարդի հետ:
21 եւ 50 տարեկան երկու տղամարդկանց, ինչպես նաեւ 35-ամյա կնոջ մարմինները հայտնաբերվել են հանրակացարանի շենքում:
Դեպքի վայրից ոստիկանություն են կանչել բնակիչները, որոնք կրակոցների ձայներ են լսել: Դեպքի վայր են ժամանել քննչական օպերատիվ խումբը, ՕՄՕՆ-ի աշխատակիցները, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեն:











