Ուկրաինացի ուժայինները հակաահաբեկչական գործողության մասնակիցների պահակակետերի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնող երկու ապստամբների են ձերբակալել: Այս մասին հայտնում է  հակաահաբեկչական գործողության  տեղեկատվական օպերատիվ շտաբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը, հայտնում է ՈՒՆՆ-ն:

 «Ձերբակալվածները ցուցմունք են տվել իրենց գործունեության վերաբերյալ, որն ուղղված է արեւելյան մարզերում վիճակի ապակայունացմանը: Ստացված տեղեկությունը հաստատում է ՌԴ-ի զինծառայողների, մասնավորապես՝ ԱԴԾ-ի եւ ՊՀՎ-ի ակտիվ ներգրավումը գրոհայինների նախապատրասման գործում, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացնում Ուկրաինայի տարածքում, զբաղվում հանցագործությամբ եւ սպանություններով:

Այսպես,  ձերբակալված գրոհայիններից մեկը նշել է, որ պատրաստվածություն է անցել է Ռոստովի մարզի զորամասերից մեկում:

Ձերբակալվածները ներկայացրել են նաեւ այլ օպերատիվ տեղեկություն, որն օգտակար կլինի ուկրաինացի ուժայինների համար՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ հատուկ  առաջադրանքներ կատարելիս», - նշել է Սելեզնյովը: